Իվետան շարունակում է արտահայտել իր բողոքն ու ցասումն Արցախում տեղի ունեցած դեպքերի առնչությամբ:
«Եվրատեսիլ 2016»-ի հայաստանյան ներկայացուցիչ Իվետա Մուկուչյանը չեղյալ է համարել առաջիկա ելույթն Ամստերդամում՝ այդպիսով շարունակելով արտահայտել իր բողոքն ու ցասումն այն դեպքերի առնչությամբ, որոնք տեղի են ունենում վերջին օրերին Արցախում: Այս մասին երգչուհին գրել է իր
«ֆեյսբուքյան» պաշտոնական էջում:
«Հայ ժողովուրդը սգում է այն խաղաղ հայ մարդկանց կորուստը, ովքեր դաժանաբար սպանվեցին Ղարաբաղում: Մենք շարունակում ենք աղոթել այն քաջ զինվորների համար, ովքեր սեփական կյանքը զոհեցին՝ պաշտպանելով իրենց երեխաներին ու ծնողներին, բոլորիս խաղաղությունը: Պատերազմական հանցագործություններն արդյունք են ատելության, սիրո բացակայության և անտարբերության: Կոչ եմ անում միջազգային հանրությանը դատապարտել ագրեսիան, քարոզել սեր և խաղաղություն», - նշել է Իվետան: