Կոշտ և հասցեական գնահատականներ ու քայլեր Ադրբեջանի ապակառուցողական քաղաքականության կապակցությամբ:
Կոշտ և հասցեական գնահատականներ ու քայլեր Ադրբեջանի ապակառուցողական քաղաքականության կապակցությամբ: Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանի և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ու ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ, դեսպան Անջեյ Կասպրչիկի հանդիպմանը քննարկվել են Արցախի Հանրապետության դեմ Ադրբեջանի սանձազերծված լայնածավալ ռազմական գործողություններին վերաբերող հարցեր: Նախագահ Բակո Սահակյանը Ադրբեջանի ուխտադրուժ ագրեսիան համարել է Հարավային Կովկասում և հարակից տարածաշրջաններում կայունության և խաղաղության դեմ ուղղված ամենամեծ վտանգներից մեկը՝ այն որակելով նաև քաղաքակիրթ հանրության համար լուրջ մարտահրավեր: Բակո Սահակյանն ընդգծել է, որ Արցախի Պաշտպանության բանակը կասեցնում և կասեցնելու է Լեռնային Ղարաբաղի հանրապետության անկախության, ինքնիշխանության և անվտանգության դեմ ուղղված ցանկացած ոտնձգություն: