Կողմերի միջև ձեռքբերված պայմանավորվածության համաձայն, ժամը 15:00-ից մինչև 20:00-ը ղարաբաղա-ադրբեջանական սահմանի հյուսիսարևելյան և հարավարևելյան հատվածներում պահպանվելու է կրակի դադարեցման խիստ ռեժիմ
Վերջին-տեղեկությունը-սահմանից. Կողմերի միջև ձեռքբերված պայմանավորվածության համաձայն, ժամը 15:00-ից մինչև 20:00-ը ղարաբաղա-ադրբեջանական սահմանի հյուսիսարևելյան և հարավարևելյան հատվածներում պահպանվելու է կրակի դադարեցման խիստ ռեժիմ՝ երկու կողմերի զինծառայողների մարմինները տեղափոխելու նպատակով: Պաշտպանության Բանակի մամուլի քարտուղար Սենոր Հասրաթյանը տեղեկացրել է, որ պայմանավորվածությունը ձեռք է բերվել Կարմիր խաչի միջազգային կոմիտեի միջնորդությամբ։ Կազմակերպության, ինչպես նաև ԵԱՀԿ գործող նախագահի ներկայացուցիչ, դեսպան Անջեյ Կասպրչիկի ռազմական հարցերով օգնականները ևս ներկա են լինելու և հետևելու են գործընթացին: