Կենտրոնական զինվորական հոսպիտալում հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ հրապարակված վերջին տվյալներն են:
Կենտրոնական զինվորական հոսպիտալում հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ հրապարակված վերջին տվյալներն են: 32 վիրավոր այս պահին բուժում է ստանում կենտրոնական զինվորական հոսպիտալում, որոնց թվում են նաև վերոհիշյալ 5 ծայրահեղ ծանր վիրավորները: ՊՆ բուժվարչության պետ, գնդապետ Խաչատրյանը հավաստիացրել է, որ վիրավոր զինծառայողների համար անգամ առաջին գծում արվել է հնարավոր ամեն ինչ՝ նույնիսկ պլաստիկ վիրահատություններ, որպեսզի հնարավորինս քիչ լինեին անդամահատումները: Ըստ գնդապետի, պահպանվել են բոլոր դրույթները, որոնք ՆԱՏՕ-ի բանակներում պետք է գործեն, որոնցից ամենակարևորն էլ ոսկե ժամի սկզբունքն է: