«Բնականաբար, գործողությունները համաձայնեցվել են՝ հաշվի առնելով նախագահ Պուտինի զրույցների արդյունքները Հայաստանի և Ադրբեջանի գործընկերների հետ»,- ասել է Պեսկովը:
ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ վարչապետ Դմիտրի Մեդվեդևի Երևան և Բաքու կատարելիք այցից առաջ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը և Մեդվեդևը՝ Լեռնային Ղարաբաղում իրավիճակի կարգավորման առնչությամբ գործողություններն ամբողջովին համաձայնեցրել են: «Բնականաբար, գործողությունները համաձայնեցվել են՝ հաշվի առնելով նախագահ Պուտինի զրույցների արդյունքները Հայաստանի և Ադրբեջանի գործընկերների հետ»,- ասել է Պեսկովը, պատասխանելով լրագրողների հարցին, թե արդյոք նախագահ Պուտինը այցից առաջ որևէ հանձնարարական է տվել վարչապետ Մեդվեդևին: Երեկ երեկոյան Ռուսասատանի նախագահն՝ իր նախաձեռնությամբ, հեռախոսազրույց էր ունեցել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հետ: Երկու երկրների ղեկավարները քննարկել էին Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում վերջին զարգացումները՝ կարևորելով խնդրի կարգավորմանն ուղղված բանակցային գործընթացի վերսկսումը ԵԱՀԿ Մինսկի խմբի աջակցությամբ: