«Մենք հորդորում ենք կողմերին անհապաղ դադարեցնել ուժի գործադրումը։ Հակամարտությունը չունի ռազմական կարգավորում», ասված է փաստաթղթում:
Վիեննայում երեկ կայացած հանդիպումից հետո ԵԱՀԿ ղարաբաղյան հարցով Մինսկի խմբի համանախագահները՝ Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ֆրանսիայի դեսպանները, խմբի անդամ մյուս պետությունների ու ԵԱՀԿ նախորդ և գործող նախագահող երկրների՝ Ավստրիայի եւ Սերբիայի ներկայացուցիչները, հանդես են եկել համատեղ հայտարարությամբ. «Մենք հորդորում ենք կողմերին անհապաղ դադարեցնել ուժի գործադրումը։ Հակամարտությունը չունի ռազմական կարգավորում», ասված է փաստաթղթում: Վիեննայի հանդիպման մասնակիցները վերահաստատել են իրենց աջակցությունը համանախագահող երկրների միջնորդական ջանքերին և ողջունել են հակամարտող կողմերի հետ ուղղակի խորհրդակցություններ սկսելու նրանց ծրագրերը: Վերջին տեղեկությունների համաձայն, Մինսկի խմբի համանախագահները մեկնում են տարածաշրջան հակամարտող կողմերի ղեկավարների հետ հանդիպումների համար: