Ամերիկահայ հայտնի ռոք երաժիշտ, System Of a Down ռոք խմբի մեներգիչ Սերժ Թանկյանը, հերթական գրառումն է արել Facebook-ում՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում ծավալվող իրադարձությունների թեմայով:
Ամերիկահայ հայտնի ռոք երաժիշտ, System Of a Down ռոք խմբի մեներգիչ Սերժ Թանկյանը, հերթական գրառումն է արել Facebook-ում՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում ծավալվող իրադարձությունների թեմայով: «Կարծում եմ` Էրդողանը պատմություն չգիտի: Լեռնային Ղարաբաղի իրական պատմական տերերը հայերն են, բայց Ստալինն այն տվել էր Ադրբեջանին»,- գրել է նա։ Ի պատասխան Էրդողանի հայտարարությանը, թե «Լեռնային Ղարաբաղը մի օր վերադառնալու է Ադրբեջանին», Սերժ Թանկյանը խոստանում է, որ Արևելյան Թուրքիան է մի օր վերադառնալու իր իսկական տերերին: