Ցանկացողները ֆինանսական ու պարենային օժանդակությունը կարող են Արցախ ուղարկել
Քանի որ շատ են Արցախի սահմանամերձ և հրետակոծման տակ գտնվող բնակավայրերի քաղաքացիներին օգնել ցանկացող կազմակերպություններն ու անհատ անձինք՝ օժանդակությունը համակարգելու նպատակով Ղարաբաղի կառավարությունն օպերատիվ շտաբ է ստեղծել: Կառույցը Պաշտպանության բանակի հետ համադրելու է թիկունքային և ինժեներական աշխատանքները: Ցանկացողները բոլոր երկրներից՝ դոլարով, եվրոյով, ռուբլով իրենց ֆինանսական ու պարենային օժանդակությունը կարող են Արցախ ուղարկել հետևյալ բանկային հաշվեհամարներով և կոնտակտային տվյալներով: