Մաշտոցի պուրակը արդեն երկու օր է դարձել է մայրաքաղաքի ամենաջերմ ու համերաշխ անկյունը:
Մաշտոցի պուրակը արդեն երկու օր է դարձել է մայրաքաղաքի ամենաջերմ ու համերաշխ անկյունը: Ով ինչ կարող է, բերում է՝ մի տուփ քաղցրավենիքից մինչև արկղերով դեղորայք և հացաբուլկեղեն: Վստահ են՝ դրա կարիքը չկա, բայց իրենց հոգեպես լավ զգալու համար Մաշտոցի պուրակ են շտապում թե՛ մեծ, թե՛ փոքր:
Պայմանավորվել են հավաքվել ժամը 18:00-ին, բայց կեսօրից սկսած ժամացույցի սլաքի յուրաքանչյուր պտույտի հետ ավելանում էր նաև մարդկանց քանակը: Նրանցից շատերը նույնիսկ միմյանց չեն ճանաչում, բայց ինքնակազմակերպված, մեկ ընտանիքի պես, միմյանց օգնում են:
Մանրամասները՝ տեսանյութում