ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղար Տիգրան Բալայանը Թվիթերի իր էջում տեղեկացնում է, որ սպասվում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների այցը Հայաստան։
ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղար Տիգրան Բալայանը Թվիթերի իր էջում տեղեկացնում է, որ սպասվում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների այցը Հայաստան։
Նրա տեղեկացմամբ, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները Երևան կժամանեն ապրիլի 9-ին։ Նրանց կընդունի Հանրապետության Նախագահը և ԱԳ նախարարը:
ԵԱՀԿ Մինսկի խմբի՝ Ֆրանսիայի, Ռուսաստանի, ԱՄՆ-ի համանախագահներն առաջիկա օրերին կայցելեն Բաքու, Երևան և Լեռնային Ղարաբաղ։