Ընդհանուր առմամբ՝ Ադրբեջանի մարտական կորուստները կազմում են 20 Տանկ, 2 Հրանոթ, 6 զրահամեքենա, 2 ուղղաթիռ, 3 Անօդաչու Թռչող Սարք:
Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի ողջ երկայնքով ընթանում են թեժ մարտեր: Ղարաբաղյան ուժերը հակառակորդին պատճառելով զգալի կենդանի ուժի և զինտեխնիկայի կորուստներ՝ մարտագծի հյուսիսարևելյան և հարավարևելյան ուղղություններով նախաձեռնությունը վերցրել են իրենց ձեռքը: Ադրբեջանական կողմը շարունակում է կրել խոշոր կորուստներ: Ընդհանուր առմամբ՝ Ադրբեջանի մարտական կորուստները կազմում են 20 Տանկ, 2 Հրանոթ, 6 զրահամեքենա, 2 ուղղաթիռ, 3 Անօդաչու Թռչող Սարք: Խոցվել է նաև «Գրադ» տիպի հրթիռահրետանային 2 կայան: Թշնամին տվել է 300-ից ավելի սպանված, ունի մեծաթիվ վիրավորներ: Հակառակորդի զինված ուժերի կորուստներն ու այդ ուժերում տիրող անկազմակերպ վիճակը խուճապի է մատնել նաև խաղաղ բնակչությանը: Մասնավորապես, Թարթառի, Բարդայի և մի շարք այլ շրջաններում, որոնք սահմանակից են Արցախին, սկսվել է բնակչության զանգվածային արտահոսք:
Այսօր ադրբեջանական ստորաբաժանումները՝ չկարողանալով կոտրել հայ դիրքապահների դիմադրությունը, փորձել են կիրառել ծանր տեխնիկա, այդ թվում նաև ТОС-1 հրանետներ և մարտական ԱԹՍ-ներ: Սակայն հայ հրետանավորները շարքից հանել են այդ համակարգերը: Հայ հրետանավորների դիպուկ ու հեռահար կրակի տակ ընկնելով՝ ադրբեջանական ամբողջական ստորաբաժանումներ, որոնք ռեզերվից փորձել են տեղափոխվել առաջնագիծ, նույնպես ոչնչացվել են: