ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը խորապես անհանգստացած է ղարաբաղյան հակամարտության գոտու շփման գծում հրադադարի ռեժիմի զանգվածային խախտումների մասին վերջին հաղորդագրությունների առիթով:
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը խորապես անհանգստացած է ղարաբաղյան հակամարտության գոտու շփման գծում հրադադարի ռեժիմի զանգվածային խախտումների մասին վերջին հաղորդագրությունների առիթով: Պան Գի Մունին առանձնապես անհանգստացնում են ծանր սպառազինությունների կիրառման և մեծ թվով զոհերի մասին հաղորդումները, այդ թվում՝ քաղաքացիական բնակչության շրջանում: Գլխավոր քարտուղարը հակամարտությանն առնչություն ունեցող բոլոր կողմերին կոչ է արել անհապաղ վերջ դնել ռազմական գործողություններին:
Մանրամասները տեսանյութում