Ստեփանակերտն իհարկե չքնեց: Ապրիլի 2-ին մինչև ուշ կեսգիշեր շարունակվում էր կամավոր զորահավաքը:
Ստեփանակերտն իհարկե չքնեց: Երեկ, մինչև ուշ կեսգիշեր շարունակվում էր կամավոր զորահավաքը: Ահաբեկչության ձեռագրով գործող Ադրբեջանի քայլը հանկարծակիի բերեց, բայց և չզարմացրեց. մի ամբողջ քառորդ դար հայկական երկրորդ հանրապետությունն ապրում էր հարաբերական խաղաղության և հակառակորդի մշտական սադրանքների պայմաններում: Աննկարագրելի համախմբմամբ հարյուրավոր արցախցիներ մի գիշերում զինվորագրվեցին հանուն հայրենի հողի: Պայմանական զորահավաքին եկել է նաև առաջին կարգի հաշմանդամ, նախկին ազատամարտիկ Արայիկ Հակոբյանն, ում որդին ծառայում է ՊԲ-ում և այժմ էլ մարտական վտանգավոր դիրքերում է:
Մանրամասները՝ տեսանյութում