ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները Լեռնային Ղարաբաղում իրավիճակի սրման կապակցությամբ հայտարարություն են տարածել, որում մասնավորապես նշվում է. «ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները խորը մտահոգությունն են հայտնում շփման գծի երկայնքով տեղի ունեցող հրադադարի լայնամասշտաբ խախտումների առնչությամբ։ Մենք խստորեն դատապարտում ենք ուժի կիրառումը և ցավում կորուստների համար, այդ թվում՝ քաղաքացիական բնակչության շրջանում: Կոչ ենք անում կողմերին դադարեցնել կրակոցները և ձեռնարկել անհրաժեշտ բոլոր միջոցները՝ իրավիճակը կայունացնելու նպատակով:
Մանրամասները՝ տեսանյութում