Հովհաննես Թումանյանի անվան տիկնիկային թատրոնն է: Թատրոնի գլխավոր հերոսները տիկնիկներն են:
Հովհաննես Թումանյանի անվան տիկնիկային թատրոնն է: Թատրոնի գլխավոր հերոսները տիկնիկներն են: Ամեն մեկն իր հատուկ բնավորությամբ՝ ուրախ, տխուր, մի քիչ թախծոտ, նյարդային, խիստ... Այս սենյակի տիկնիկները վերջին տարիների խաղացանկում չկան, տասնյակ տարիներ խաղացել են, հիմա արդեն թոշակի են անցել, լուռ հետևում են իրենցից հետո եկածների խաղին: Դերասան Դերենիկ Մարտիրոսյանի ձեռքին ամենահին՝ «Տերն ու Ծառայի» աղան է: Ծերուկն արդեն 80 տարեկան է, բայց լավ է պահպանվել,- կատակում է տիկնիկայինի հնաբնակ դերասանը:
Մանրամասները՝ տեսանյութում