Հիսուս Քրիստոսի` Երուսաղեմ հաղթական մուտքը տոնեցին նաև Սանկտ-Պետերբուրգի սուրբ Կատարինե հայկական եկեղեցում:
Հիսուս Քրիստոսի` Երուսաղեմ հաղթական մուտքը տոնեցին նաև Սանկտ-Պետերբուրգի սուրբ Կատարինե հայկական եկեղեցում: Պատարագից հետո Հյուսիս-Արևմտյան տարածաշրջանի հայոց համայնքի հոգևոր հովիվ Տեր Պողոս աբեղա Վարդանյանն օրհնեց արմավենու եւ ուռենու ճյուղերն ու երեխաների օրհնության կարգ կատարեց:
Եկեղեցուն կից Լազարյանների անվան հայեցի դաստիակարության կենտրոնի սաներն ու երգի-պարի համույթները մշակութային ծրագիր էին պատրաստել: Միջոցառման հատուկ հյուրերն էին շարժական խնդիրներ ունեցող երեխաների «Արևիկ» կենտրոնի սաները:
Մանրամասները՝ տեսանյութում