«Ֆլայ Դուբայ» ավիաընկերությանը պատկանող «Բոինգ 737-800» ուղևորատար օդանավը Ռուսաստանի Դոնի Ռոստով քաղաք էր մեկնում Դուբայից։
«Ֆլայ Դուբայ» ավիաընկերությանը պատկանող «Բոինգ 737-800» ուղևորատար օդանավը Ռուսաստանի Դոնի Ռոստով քաղաք էր մեկնում Դուբայից։ «Էֆ-զեթ 981» չվերթի ինքնաթիռն օդ էր բարձրացել 22:37-ին և արդեն գիշերը 1:40-ին Ռոստովի օդանավակայանի երկնքում էր: Օդանավում կար 62 մարդ, որից 55-ը՝ ուղևոր, այդ թվում՝ չորս երեխա, և յոթը՝ անձնակազմի անդամ:
Վատ տեսանելիության պայմաններում վայրէջքի ժամանակ «Բոինգն» ընկնում է Դոնի Ռոստովի օդանավակայանի թռիչքուղուց ձախ գտնվող հատվածում՝ ընդամենը 50-ից 100 մետր հեռավորությամբ։ Բոլորը զոհվում են:
Մանրամասները՝ տեսանյութում