Էժան հիփոթեքի համար զարտուղի ճանապարհի կարիք չի լինի:
Գիշերվա 5-ից 7 աստիճան ցուրտը ծիրանենու ծաղիկը կսևացնի՞, բերքից կկտրի՞, թե՞ ոչ… 2-3 օրից պարզ կդառնա: Գյուղատնտեսության նախարարը այգիների վիճակն առավոտյան ճշտել, նոր կառավարության նիստի էր եկել: Վնասն ավելի կարող է մեծացնել առաջիկա օրերին երկիր եկող շատ ավելի սառը ցիկլոնը: Լավ է գոնե, որ Թալինի, Բաղրամյանի տարածաշրջանում, Վայոց Ձորում ու Կոտայքում ծիրանի ծառերը դեռ չեն ծաղկել:
Կառավարության օրակարգում էր նաև բնակարանային հարցը: Էժան հիփոթեքի համար զարտուղի ճանապարհի կարիք չի լինի: Բանկերն արդեն կֆինանսավորեն ոչ թե 16, այլ 25 մլն դրամանոց` շատ ավելի մեծ տների գնում:
Մանրամասները՝ տեսանյութում