Սիրիացի քրդերը խոստացել են այսօր հայտարարել Սիրիայի հյուսիսում դաշնություն ստեղծելու մասին, որն անվանելու են «Հյուսիսային Սիրիայի դաշնություն»:
Սիրիացի քրդերը խոստացել են այսօր հայտարարել Սիրիայի հյուսիսում դաշնություն ստեղծելու մասին, որն անվանելու են «Հյուսիսային Սիրիայի դաշնություն»: Նոր կազմավորումը ներառելու է Թուրքիային սահմանակից սիրիական երեք շրջաններ, որոնք վերահսկում են քրդերը: Քրդերի այս որոշումն անշուշտ վտանգի ազդանշան կլինի հարևան Թուրքիայի համար: Անկարան երկյուղ ունի, որ Սիրիայում քրդերի հզորացումը կբորբոքի քրդական սեպարատիզմի կրակը, որի դեմ թուրքական իշխանությունը պայքարում է ինչպես սեփական երկրում, այնպես էլ հարևան Սիրիայում և Իրաքում՝ հարձակումներ իրականացնելով քուրդ զինյալների դեմ:
Մանրամասները՝ տեսանյութում