Գյումրեցիները շաբաթվա սկզբից սկսեցին աշուղ Ջիվանու ձախորդ օրերը մեջբերել, երբ երկուշաբթի առավոտյան Ջիվանու փողոցում չտեսան Ջիվանու ու Շերամի արձանները
Գյումրեցիները շաբաթվա սկզբից սկսեցին աշուղ Ջիվանու ձախորդ օրերը մեջբերել, երբ երկուշաբթի առավոտյան Ջիվանու փողոցում չտեսան Ջիվանու ու Շերամի արձանները: Օպել մակնիշի մեքենան լույս 13-ին գիշերը հարվածել և շրջել էր բրոնզաձույլ արձանները:
Արձանների հեղինակ՝ քանդակագործ Արտուշ Պապոյանը, արդեն 2 օր է չափ ու ձև է անում ու որոշում վերականգնման կարգն ու գումարը: ուղիղ 10 տարի առաջ՝ Գյումրիի տոնին, շուրջ 12 մլն դրամ է արժեցել արձանների ձուլումն ու տեղադրումը: Թե ինչքան կկազմի նորոգումը քանդակագործը դեռ չի կողմնորոշվել:
Մանրամասները՝ տեսանյութում