Արման Մկրտչյանը Հունաստանում ակադեմիական ռազմական կրթություն ստացած հայ սպաներից մեկն է:
Արման Մկրտչյանը Հունաստանում ակադեմիական ռազմական կրթություն ստացած հայ սպաներից մեկն է: Նա բարեկամ երկրում անցկացրեց 5 տարի, որոնցից մեկը՝ հունարենի խորացված ուսուցման նպատակով: Հայկական զինուժի գնդապետը պատմում է, որ շեշտը դրված էր կարգապահության վրա, ակադեմիական պատրաստությունը կազմում էր ծրագրի 40 տոկոսը, 60-ը՝ մարտավարականը: Երկկողմ ռազմական գործակցության 23 տարվա ընթացքում Հունաստանի ռազմաուսումնական հաստատությունների 120 շրջանավարտ է համալրել հայկական զինուժի շարքերը, հիմա այնտեղ սովորում է 12 կուրսանտ և 2 սպա:
Մանրամասները՝ տեսանյութում