Ծաղկալանջի դպրոցի տնօրենի վաստակած հանգստի գնալուց հետո ժամանակավոր պաշտոնակատար է նշանակվել Սամվել Հարությունյանը՝ հարևան համայնքի դպրոցից:
Ծաղկալանջի դպրոցի տնօրենի վաստակած հանգստի գնալուց հետո ժամանակավոր պաշտոնակատար է նշանակվել Սամվել Հարությունյանը՝ հարևան համայնքի դպրոցից: Այս հանգամանքը զայրացրել է Ծաղկալանջի բնակիչներին, որոնց կարծիքով նա այստեղ է՝ ուղղորդելու 50 օր հետո կայանալիք տնօրենի ընտրությունը:
Անհիմն համարելով ծաղկալանջցիների մտավախությունը, թե ինքը կարող է որոշել ընտրության ելքը, ժամանակավոր պաշտոնակատարն ասաց, որ ցանկության դեպքում անգամ ինքն անկարող է ազդել կառավարման 8 հոգանոց խորհրդի հատկապես 5 անդամների վրա, որոնք ծաղկալանջցիներ են և շահագրգիռ, որ նոր տնօրենը հենց իրենց դպրոցից լինի:
Մանրամասները՝ տեսանյութում