Նունեն կույր է, միայն լույսն ու մութն է նշմարում: Այնտեղ, որտեղ հարս է եկել, բազմաթիվ օգնողներ ունի, սկեսուրը, ամուսնու քույրիկները, բայց շատ բաներ սովորել է միայնակ անել:
Ինչքան գիտեմ՝ սիրունիկն է,-ասում է Նունեն ու փորձում զգալ՝ սենյակի որ մասում է իր վեց ու կես ամսական պստիկը՝ աղջիկ Արփին:
Նունեն կույր է, միայն լույսն ու մութն է նշմարում: Այնտեղ, որտեղ հարս է եկել, բազմաթիվ օգնողներ ունի, սկեսուրը, ամուսնու քույրիկները, բայց շատ բաներ սովորել է միայնակ անել: Նունեի հղիության ողջ ընթացքը վարել ու կեսարյան հատումը իրականացրել է «Շենգավիթ» բժշկական կենտրոնի բժշկուհի Շուշանիկ Բախշյանը:
Շուշանիկ Բախշյանն այժմ մեղադրվում է ծննդկան Մերի Մարգարյանի մահվան մեջ: Քրեական գործ է հարուցվել: Նունեն չտեսնողների համար նախատեսված համակարգչային ծրագրով հետևում է բոլոր լուրերին, շատ է ուզում, որ քրեական գործից անկախ՝ իր ձայնն էլ լսելի լինի... եթե բժշկուհի Բախշյանի մարդկային ու մասնագիտական աջակցությունը չլիներ, 6 ամիս առաջ չէր ծնվի իր 2 կիլոգրամանոց երջանկությունը:
Մանրամասները՝ տեսանյութում