Մարտի 14-ին Ժնևում՝ ՄԱԿ-ի հովանու ներքո, կվերսկսվեն միջսիրիական բանակցությունները:
Մարտի 14-ին Ժնևում՝ ՄԱԿ-ի հովանու ներքո, կվերսկսվեն միջսիրիական բանակցությունները: Օրակարգում նոր կառավարության, սահմանադրական փոփոխությունների և խորհրդարանական ու նախագահական ընտրությունների հարցերն են: Քրդերն այս անգամ էլ չեն մասնակցի բանակցություններին, բանագնացների կազմը չի փոխվի՝ սիրիական կառավարություն, Էր-Ռիադում ձևավորված ընդդիմության բարձրագույն բանակցային խորհուրդ և Մոսկվայում ու Կահիրեում հանդիպումների արդյունքում ձևավորված ընդդիմադիր խմբեր: Ժնևում են ընդդիմության բարձրագույն բանակցային խորհրդի պատվիրակները:
Մանրամասները՝ տեսանյութում