Մինչ սիրիական պատվիրակություններն սկսել են ժամանել Ժնև՝ Սիրիայի խնդրի կարգավորման բանակցություններին մասնակցելու նպատակով, Ռոյթերս գործակալությունը հաղորդում է, որ միջազգային միջնորդները մտածում են Սիրիան դաշնայնացնելու հնարավորության մասին:
Մինչ սիրիական պատվիրակություններն սկսել են ժամանել Ժնև՝ Սիրիայի խնդրի կարգավորման բանակցություններին մասնակցելու նպատակով, Ռոյթերս գործակալությունը հաղորդում է, որ միջազգային միջնորդները մտածում են Սիրիան դաշնայնացնելու հնարավորության մասին: Նրանց կարծիքով, դա կարող է արվել Սահմանադրության մեջ համապատասխան փոփոխությունների միջոցով:
ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի դիվանագիտական աղբյուրը Ռոյթերսին հաղորդել է, որ Սիրիան դաշնային պետության վերածելու գաղափարը պաշտպանում են և՛ Ռուսաստանը, և՛ Արևմուտքը, և առաջարկն արդեն ներկայացվել է Սիրիայի հարցով ՄԱԿ-ի հատուկ դեսպանորդ Ստաֆան դը Միստուրային:
Մանրամասները՝ տեսանյութում