Աշխատանքային այցով Ռուսաստանի Դաշնությունում գտնվող Նախագահ Սերժ Սարգսյանը կեսօրին այցելեց Պատմության պետական թանգարանում բացված «Հայաստան. լինելիության առասպելը» խորագրով ցուցահանդես:
Աշխատանքային այցով Ռուսաստանի Դաշնությունում գտնվող Նախագահ Սերժ Սարգսյանը կեսօրին այցելեց Պատմության պետական թանգարանում բացված «Հայաստան. լինելիության առասպելը» խորագրով ցուցահանդես: Հայաստանի և Ռուսաստանի մշակույթի նախարարությունների համագործակցության արդյունքում թանգարանում երեք ամիս շարունակ կցուցադրվի ավելի քան 160 բացառիկ ցուցանմուշ՝ բերված Հայաստանի պատմության, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի թանգարաններից ու Մատենադարանից: Ցուցահանդեսի պատկերագրքում, որտեղ ներկայացված է հայ ժողովրդի պատմությունն ու մշակույթը` վաղնջական ժամանակներից մինչև մեր օրերը, առանձին բաժին է հատկացված Հայոց ցեղասպանության թեմային:
Մանրամասները՝ տեսանյութում