Վարշավայի կայազորի նվագախմբի կատարմամբ հաջորդաբար հնչում են երկու բարեկամ երկրների՝ Հայաստանի և Լեհաստանի օրհներգները:
Լեհաստանում Հայաստանի դեսպանը և Լեհաստանի Պաշտպանության փոխնախարարը Վարշավայի Մարշալ Պիլսուդսկու հրապարակում ծաղիկներ խոնարհեցին Անհայտ զինվորի հուշարձանին՝ հարգանքի տուրք մատուցելով Լեհաստանի ազատագրության մարտերում զոհ գնացած բոլոր հայ ռազմիկների հիշատակին:
Զինվորական արարողությանը հաջորդեց «Հայերի ծառայությունը Լեհաստանի Հանրապետությանը. Գրյունվալդից մինչև Մոնտե Կասինո» խորագրով ցուցահանդեսի բացման արարողությունը: Ցուցահանդեսի նպատակն է ցույց տալ, թե ինչպիսի դեր են խաղացել հայերը Լեհաստանի պատմության, մշակույթի և ավանդույթների ձևավորման գործում:
Մանրամասները՝ տեսանյութում