Վարդան Ստեփանյանի՝ Դուշման Վարդանի տուն-թանգարանի ամեն մի անկյունում լույս ու ջերմություն կա:
Վարդան Ստեփանյանի՝ Դուշման Վարդանի տուն-թանգարանի ամեն մի անկյունում լույս ու ջերմություն կա: Հերոսի մայրը՝ տիկին Զարիկը պատմում է, որ թանգարանը սկսել է գործել 24 տարի առաջ, երբ Վարդանը բռնեց անմահության ճանապարհը:
Նվիրյալ հայորդին այս տարի կդառնար 50 տարեկան, բայց նա հերոսացավ՝ հանուն Հայրենիքի, և դա գիտակցված ընտրություն էր. «Հայն իրավունք չունի հնոցապան կամ խոհարար դառնալ», - վճռել էր երիտասարդը դեռ այն ժամանակ, երբ գերազանցությամբ ավարտեց մայրաքաղաքի թիվ 32 դպրոցը. հայրենիքին ռազմագետ զինվորներ են պետք, դարավոր թշնամի ունենք՝ ասել ու կամավոր մեկնել էր Աֆղանստան, կռվել դուշմանների դեմ, և դեռ այն ժամանակ ադրբեջանցիները, սարսափած նրա սխրանքներից, նրան ամենամեծ դուշմանն էին համարում: Հետո արդեն արցախյան գոյամարտն էր: Վարդան Ստեփանյանը առաջնագծում էր պատերազմի առաջին օրերին: Նա ի ծնե գաղափարի ու գործի զինվոր էր:
Մանրամասները՝ տեսանյութում