Ամեն օր հունական Պիրեուս նավահանգիստ են ժամանում հազարավոր փախստականներ` ավելի մեծացնելով Հունաստանի ենթակառուցքվածքների ծանրաբեռնվածությունը և հրահրելով տարաձայնությունն առանց այդ էլ ոչ այնքան համերաշխ «եվրոպական ընտանիքում»:
Ամեն օր հունական Պիրեուս նավահանգիստ են ժամանում հազարավոր փախստականներ` ավելի մեծացնելով Հունաստանի ենթակառուցքվածքների ծանրաբեռնվածությունը և հրահրելով տարաձայնությունն առանց այդ էլ ոչ այնքան համերաշխ «եվրոպական ընտանիքում»: Սլովենիայից, Սերբիայից և Խորվաթիայից հետո միգրանտների առջև սահմաններն է փակել նաև Մակեդոնիան: Այդպիսով, Հյուսիսային Եվրոպա տանող բալկանյան երթուղին ապօրինի գաղթականների համար վերջնականապես փակվել է: Բացառություն կարվի միայն միջազգային նորմերով նախատեսված դեպքերի համար: Հունաստանի և Մակեդոնիայի սահմանի հունական կողմում այժմ 14 հազար մարդ է կուտակվել:
Մանրամասները՝ տեսանյութում