Մոտ ժամանակներս Հայաստանի Նախագահը պաշտոնական այցով մեկնելու է Գերմանիա, տարվա ընթացքում գումարվելու է հայ-գերմանական միջկառավարական հանձնաժողովի հերթական նիստը:
Մոտ ժամանակներս Հայաստանի Նախագահը պաշտոնական այցով մեկնելու է Գերմանիա, տարվա ընթացքում գումարվելու է հայ-գերմանական միջկառավարական հանձնաժողովի հերթական նիստը, կայանալու է գործարար համաժողով: Հարցերի այդ բլոկի, հարաբերությունների օրակարգի ու դրանց տնտեսական բաղադրիչի մասին խորհրդակցությանը զեկույց է ներկայացրել Գերմանիայում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան Աշոտ Սմբատյանը: Եվրամիությունում Հայաստանի ամենախոշոր առևտրային գործընկերն է Գերմանիան, վերջին տարիներին առևտրաշրջանառությունը տատանվում է 350-450 մլն դոլարի սահմանում:
Մանրամասները՝ տեսանյութում