2014-ի սեպտեմբերին Իրաքի հյուսիս արևմուտքը չէր տարբերվում 1915-ի Արևմտյան Հայաստանից:
2014-ի սեպտեմբերին Իրաքի հյուսիս արևմուտքը չէր տարբերվում 1915-ի Արևմտյան Հայաստանից: Քաղաքակրթություններ կործանելու թուրքական վկայականը ժառանգած Իսլամական պետությունը էթնիկ մաքրագործում իրագործեց եզդիաբնակ Սինջարում, որտեղ Հայոց ցեղասպանության տարեկից Սուրբ կույս Մարիամ եկեղեցին ոչ միայն թալանվեց, այլ նաև ավերվեց:
Հայոց գողգոթա՝ Դեր Զոր չհասած, մահվան քարավաններն անցել են նաև Արևմտահայաստանին սահմանակից Սինջար բնակավայրով: Այստեղ Օսմանյան կայսրության մայրամուտին ուղղափառ ասորիները կառուցել են Սուրբ կույս Մարիամ եկեղեցին, որտեղ էլ տարիներ շարունակ հայերը պատարագ են մատուցել: Հետագայում, հայ կաթողիկե համայնքն աղոթել է իր իսկ կառուցած Սուրբ Գևորգ կամ Ջըրոջս փոքրիկ եկեղեցում: Վանդալիզմը նույնպես հասավ Աստծո այս տանը:
Մանրամասները՝ տեսանյութում