Երբ քսան տարի առաջ Հայաստանում հիմնադրվեց Հայկական ակնաբուժության նախագիծը, թերևս հնարավոր չէր պատկերացնել, որ աչքի խնդիրներ ունեցողներին անվճար բուժօգնության ծրագիրը մի օր կարող է դառնալ տարածաշրջանային կենտրոն, որը բացառիկ է ամբողջ աշխարհում:
Երբ քսան տարի առաջ Հայաստանում հիմնադրվեց Հայկական ակնաբուժության նախագիծը, թերևս հնարավոր չէր պատկերացնել, որ աչքի խնդիրներ ունեցողներին անվճար բուժօգնության ծրագիրը մի օր կարող է դառնալ տարածաշրջանային կենտրոն, որը բացառիկ է ամբողջ աշխարհում: 1992 թվականին ամերիկահայ բժիշկ, բարերար Ռոջեր Օհաննեսյանը սկսեց «Լույս հայի աչքերին» ծրագիրը: Դրա շրջանակում երկու տասնամյակի ընթացքում Հայաստանի մարզերում հետազոտվել է տեսողական խնդիր ունեցող 400 հազար մարդ, կատարվել է 20 հազարից ավելի վիրահատություն և լազերային միջամտություն: Նախագիծն արդեն հինգ տարի իրականացնում է մանկական կուրության կանխարգելման ծրագիրը: Այն օգնում է կանխել անհաս՝ ժամկետից շուտ ծնված երեխաների կուրությունը: Վիրահատությամբ կասեցվում է այն հիվանդությունների զարգացումը, որոնք անդառնալի հետևանքներ կարող են ունենալ ժամանակին չվերացվելու դեպքում։
Մանրամասները՝ տեսանյութում