Շիրակի նորանշանակ մարզպետը՝ դաշնակցական կուսակցության ներկայացուցիչ Հովսեփ Սիմոնյանը ստանձնեց իր պարտականությունները:
Շիրակի նորանշանակ մարզպետը՝ ՀՅԴ ներկայացուցիչ Հովսեփ Սիմոնյանը, ստանձնեց իր պարտականությունները: Նորանշանակ մարզպետին ներկայացրեց տարածքային կառավարման ու զարգացման նախարար Դավիթ Լոքյանը:
Մասնագիտությամբ ֆինանսիստ Հովսեփ Սիմոնյանը 15 տարի աշխատել է Շիրակի մարզպետարանում, աշխատակազմի փոփոխություն չի լինի կուսակցական պատկանելությունից կախված: Հովսեփ Սիմոնյանը վստահեցրեց, որ գյուղերն ու դպրոցները չեն կուսակցականացվի, ինչի նախադեպն արդեն եղել է նախկինում դաշնակցական մարզպետի օրոք:
Մանրամասները՝ տեսանյութում