Վերջին տարիներին նոր որակ հաղորդվեց Ֆրանսիայի հետ բարձրաստիճան քաղաքական երկխոսությանը:
Վերջին տարիներին նոր որակ հաղորդվեց Ֆրանսիայի հետ բարձրաստիճան քաղաքական երկխոսությանը: Ակտիվացան հարաբերությունները գիտակրթական, մշակութային, առևտրատնտեսական ոլորտներում: Իրավապայմանագրային դաշտն է ընդլայնվել, այժմ այն ներառում է 40-ից ավելի համաձայնագիր: Հայաստանի տնտեսական զարգացման գործում մեծ ավանդ են ներդնում ֆրանսիական կապիտալով 140-ից ավելի ձեռնարկությունները, խորհրդակցության մասնակիցներին ասել է երկրի ղեկավարը:
Որպես օրինակ, նախագահը հիշատակել է Վեդիի ջրամբարը, որի կառուցման մասին դեռ անցյալ դարի 60-70-ականներից երազել է Արարատյան դաշտի բնակչության մի զգալի հատվածը: Եվ այս տարեսկզբին ստորագրված համաձայնագիրը վստահություն է ներշնչում, որ ջրամբարը կկառուցվի 3-4 տարվա ընթացքում: Այն առաջնային դրական ազդեցություն կունենա գյուղատնտեսության զարգացման գործում:
Մանրամասները՝ տեսանյութում