Կենտրոնական բանկն ի մի է բերել ֆինանսական համակարգի վերջին տարիների զարգացումները և տպավորիչ ցուցանիշեր է հրապարակում:
Կենտրոնական բանկն ի մի է բերել ֆինանսական համակարգի վերջին տարիների զարգացումները և տպավորիչ ցուցանիշեր է հրապարակում: Օրինակ, պարզվում է վերջին 8-9 տարում ֆիզիկական անձանց ավանդների քանակը եռապատկվել է, իսկ զուտ գումարային արտահայտությամբ աճել 6 անգամ:
Կենտրոնական բանկում այս ցուցանիշերը վերագրում են բանկերի ու բանկային ծառայությունների նկատմամբ մարդկանց վստահության աճին և հավաստիացնում, որ ֆինանսական համակարգը ունակ է այսպիսի հոսք սպասարկել: Իսկ ավելի լավն այն է, որ համակարգին հաջողվում է ներգրաված ավանդներն ուղղել տնտեսության վարկավորմանը: ԿԲ ամփոփմամբ, օրինակ, արդյունաբերության վարկավորումը տարեկան ավելանում է 20-22 տոկոսով, մոտավորապես նույն ծավալներով գյուղատնտեսության, առևտրի ու սպառողական ոլորտների վարկավորումը:
Մանրամասները՝ տեսանյութում