Մարտի 4-ին ճարտարապետության քարե սիմֆոնիայի հեղինակի ծննդյան օրն է: 1878 թ. մարտի 4-ին է լույս աշխարհ եկել հայկական նոր ճարտարապետության հիմնադիրը՝ Ալեքսանդր Թամանյանը:
Մարտի 4-ին ճարտարապետության քարե սիմֆոնիայի հեղինակի ծննդյան օրն է: 1878 թ. մարտի 4-ին է լույս աշխարհ եկել հայկական նոր ճարտարապետության հիմնադիրը՝ Ալեքսանդր Թամանյանը: Նրա մատիտի աշխատանքները նոր ուղի են բացել հայ ճարտարապետության ավանդույթների զարգացման և նորի ստեղծման համար՝ սկզբնավորելով ճարտարապետական թամանյանական դպրոցը: Ճիշտ է, երևանյան փողոցներից մեկը, Հայաստանի ճարտարապետների տունը, թանգարան-ինստիտուտը կրում են Թամանյանի անունը, բայց քաղաքի գլխավոր ճարտարապետի մասին հիշեցնում է ամբողջ Երևանը: 2001 թ. Հայաստանի ճարտարապետների միությունը սահմանել է Թամանյանի անվան ոսկե մեդալ:
Մանրամասները՝ տեսանյութում