Խորհրդային միության ամենամասսայական տպագիր լրատվամիջոցի՝ «Լիտգազետայի» վերելքի շրջանին նվիրված «Լիտերատուրնայա գազետա» հուշագրության էջերում Յուրի Իզյումովն անդրադառնում է խորհրդային ժուռնալիստիկայի ավանդույթներին:
Խորհրդային միության ամենամասսայական լրատվամիջոցի՝ «Լիտգազետայի» վերելքի շրջանին նվիրված «Լիտերատուրնայա գազետա» հուշագրության էջերում Յուրի Իզյումովն անդրադառնում է խորհրդային ժուռնալիստիկայի լավագույն ավանդույթներին ու հենց «Լիտգազետայի» օրինակով ներկայացնում պրոֆեսիոնալ լրագրողների ու հրապարակախոսների գրչի ուժը: Այդ շրջանում, երբ «Լիտգազետայի» տպաքանակը 6,5 մլն էր, մարդիկ իրենց նամակների վրա պարզապես գրում էին՝ Մոսկվա՝ «Լիտգազետային», և նամակը գտնում էր հասցեատիրոջը: «Լիտգազետան» առ այսօր արժանին է մատուցում իր Ոսկե դարաշրջանի կենդանի լեգենդներին՝ Լիդիա Գրաֆովային, Ալեքսանդր Բորինին, Յուրի Ռոստին և իհարկե՝ Զորի Բալայանին: «Լիտգազետայի» հայաստանյան երկարամյա սեփական թղթակցի հրապարակախոսությունը հեղինակավոր լրատվամիջոցի էջերում մշտապես տագնապ է հնչեցրել այն օրախնդիր հարցերի վերաբերյալ, որոնք հուզում էին ոչ միայն Բալայանի հայրենակիցներին, այլև 6,5 միլիոնանոց բազմազգ խորհրդային լսարանին:
Մանրամասները՝ տեսանյութում