ԱՊՀ ՄԽՎ աշխատանքներին մասնակցելու նպատակով Սանկտ-Պետերբուրգում գտնվող ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը ծաղիկներ է խոնարհել քաղաքի 2015 թ. տեղադրված Կոմիտաս վարդապետի հուշարձանի մոտ:
ԱՊՀ ՄԽՎ աշխատանքներին մասնակցելու նպատակով Սանկտ-Պետերբուրգում գտնվող ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը, վեհաժողովի խորհրդի գլխավոր քարտուղար Ալեքսեյ Սերգեևի և տեղի հայ համայնքի ներկայացուցիչների հետ ծաղիկներ է խոնարհել քաղաքի 2015 թ. տեղադրված Կոմիտաս վարդապետի հուշարձանի մոտ: Ավելի քան 300 տարի առաջ հայերը տարբեր ազգերի ներկայացուցիչների հետ մասնակցել են Պետերբուրգի կառուցմանը: Վասիլյևյան կղզում հայերը բնակություն են հաստատել դեռեւս 18-րդ դարում: Պուրակը, որտեղ կանգնեցվել է Կոմիտասի արձանը, շուտով անվանակոչվելու է «Երևանյան»:
Մանրամասները՝ տեսանյութում