Պաշտպանության նախարարի հերթական, սակայն ոչ սովորական հանդիպումն է հանրապետության գիտական աշխարհի ներկայացուցիչների հետ:
Պաշտպանության նախարարի հերթական, սակայն ոչ սովորական հանդիպումն է հանրապետության գիտական աշխարհի ներկայացուցիչների հետ: ԳԱԱ նախագահը Ռադիկ Մարտիրոսյանը՝ ներկայացնելով հանդիպման շարժառիթներն ասում է, որ աշխարհում լարված իրավիճակը պահանջում է քննարկումներ, առավել ևս, որ պատերազմական գործողությունները ծավալվում են մեր երկրի սահմաններից մի քանի հարյուր կիլոմետրի վրա:
Սեյրան Օհանյանի խոսքով՝ կրթության և գիտության ոլորտներն ապահովում են բանակի առաջընթացը, նրա զարգացումը՝ դնելով այն գիտական հենքի վրա: Նախարարը նշեց, որ կձեռնարկվեն համապատասխան միջոցառումներ՝ գործակցությունն էլ ավելի զարգացնելու համար:
Մանրամասները՝ տեսանյութում