Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադը հրադադարը հույսի շող է անվանել և կոչ է արել Սիրիայում կռվող ընդդիմադիր խմբավորումների զինյալներին վայր դնել զենքերը:
Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադը հրադադարը հույսի շող է անվանել և կոչ է արել Սիրիայում կռվող ընդդիմադիր խմբավորումների զինյալներին վայր դնել զենքերը: Նախագահը ապստամբներին առաջարկել է համաներում և խաղաղ կյանք վերադառնալու հնարավորություն։ Ըստ վերջին տեղեկությունների, Սիրիայում ռազմական գործողությունները հրադադարի պայմաններում չեն դադարում: Լաթաքիայում հրետակոծվել է արտասահմանցի լրագրողների խումբը, մի քանի մարդ վիրավորվել է: Ռուսական կողմը պնդում է, որ հարվածները հասցվել են Թուրքիայի տարածքից։ Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը նաև հայտարարել է, որ Թուրքիայի տարածքից զենք է մատակարարվում Սիրիայի զինյալներին հումանիտար օգնության ավտոշարասյուներով:
Մանրամասները՝ տեսանյութում