Երկօրյա համաժողովը քննարկում, վերլուծում է հանրային առողջապահական ոլորտի խնդիրները՝ մերձեցնելով այդ երկրների դիրքորոշումները:
Երկօրյա համաժողովը քննարկում, վերլուծում է հանրային առողջապահական ոլորտի խնդիրները՝ մերձեցնելով այդ երկրների դիրքորոշումները: Վարչապետ Հովիկ Աբրահամյանի խոսքով, ինչպես բոլոր երկրներում, մեր պետության համար ևս բնակչության առողջության պահպանումը գերխնդիր է:
Տարբեր երկրներից ժամանած մասնագետները համաժողովին քննարկել են առողջ ապրելակերպին, ճիշտ սննդակարգին, ֆիզիկակական ակտիվությանը, ալկոհոլի, ծխախոտի դեմ պայքարին ուղղված հարցեր: Իրանի ու Հայաստանի առողջապահական համակարգերում նախատեսվում է ընդլայնված համագործակցություն: Ըստ Հայաստանի Առողջապահության նախարարի՝ աշնանը նախատեսվում է Երեւանում անցկացնել արդի բժշկագիտության ձեռքբերումներին նվիրված հայ-իրանական համաժողով:
Մանրամասները՝ տեսանյութում