Սիրիայում հրադադարի երրորդ օրն է: Ու թեև դա ամբողջապես չի կանխել արյունահեղությունն այդ երկրում, սակայն զգալիորեն նվազեցրել է ռազմական գործողությունների ինտենսիվությունը:
Սիրիայում հրադադարի երրորդ օրն է: Ու թեև դա ամբողջապես չի կանխել արյունահեղությունն այդ երկրում, սակայն զգալիորեն նվազեցրել է ռազմական գործողությունների ինտենսիվությունը: Փխրուն զինադադարը հնարավորություն կտա զբաղվելու Արաբական հանրապետությունում մարդասիրական աղետալի իրավիճակի բարելավման աշխատանքներով: Սիրիայում մոտ 500 հազար մարդ շարունակում է շրջափակման մեջ մնալ, ևս 4 միլիոն 600 հազարն ապրում է դժվարամատչելի վայրերում և մարդասիրական օգնության կարիք ունի: ՄԱԿ-ը պատրաստվում է առաջիկա հինգ օրերին Սիրիայի պաշարված բնակավայրերի 154 հազար բնակչի մարդասիրական օգնություն հասցնել: Մեկ ամսվա ընթացքում ՄԱԿ-ը պատրաստ է մարդասիրական օգնություն տրամադրել հեռավոր բնակավայրերի մոտ մեկ միլիոն 700 հազար բնակչի: Նախատեսվում է առաջին անհրաժեշտության պարագաներով ավտոշարասյուներ ուղարկել Մուադամիա, Զաբադանի, Քեֆրայա, Ֆուա և Մադայա բնակավայրեր:
Մանրամասները՝ տեսանյութում