88-րդ «Օսկար» մրցանակաբաշխությունը հանգուցալուծել է վերջին տարիներին կինոաշխարհի թերևս ամենամեծ ինտրիգներից մեկը՝ վերջ դնելով զանազան համացանցային մեմերին ու կատակներին:
88-րդ «Օսկար» մրցանակաբաշխությունը հանգուցալուծել է վերջին տարիներին կինոաշխարհի թերևս ամենամեծ ինտրիգներից մեկը՝ վերջ դնելով զանազան համացանցային մեմերին ու կատակներին: 25-ամյա կինոկարիերայի ընթացքում առաջին անգամ Լեոնարդո Դի Կապրիոն վերջապես ստացել է բաղձալի արձանիկը՝ լավագույն դերասան ճանաչվելով «Փրկվածը» ֆիլմում կերտած կերպարի համար:
Ամեն դեպքում, հրճվանքը զսպելով՝ մրցանակն ստանալիս արտիստը հիշեցրել է մոլորակի բնապահպանական խնդիրների, հատկապես՝ կլիմայի փոփոխության մասին:
Տարվա լավագույն ֆիլմ և լավագույն սցենար անվանակարգերում հաղթած Թոմ Մաքքարթիի «Ուշադրության կենտրոնում» կինոնկարն այս «Օսկարի» ամենամեծ անակնկալներից էր: Իրական փաստերի վրա հիմնված ֆիլմը լրագրողական հետաքննության մասին է և պատմում է կաթոլիկ եկեղեցու հայրերի կողմից երեխաների հանդեպ գործվող հանցանքների և իշխանությունների անգործության մասին: Ի դեպ, վերջին 64 տարում առաջին անգամ է լավագույնը ճանաչված ֆիլմը նման թույլ ներկայացվածություն ունեցել այլ անվանակարգերում:
Մանրամասները՝ տեսանյութում