Շաբաթն աչքալուսանք տվեց. հայկական շուկայում ավտոները կէժանանան:
Շաբաթն աչքալուսանք տվեց. հայկական շուկայում ավտոները կէժանանան: ԵԱՏՄ-ից ներկրվող մեքենաների վրա ԱԱՀ կիրառելը՝ ոչ սակագնային խոչընդոտ որակած Տատյանա Վալովայայի հայտնի հայտարարությունից հետո Հայաստանը լրացուցիչ քննարկեց ու որոշեց՝ ժամանակից շուտ կհրաժարվի մինչև 2017 թվականն ամրագրած անցումային այդ դրույթից: Ըստ նոր նախագծի՝ քաղաքացին կկարողանա ԵԱՏՄ-ից մեկ տարվա ընթացքում երկիր բերել մեկ մեքենա առանց ԱԱՀ-ի: Խնդրի լուծումն ավտոներկրողները ողջունեցին, բայց վերապահում ունեն, որ հարկից ազատվելու նպատակով հիմա էլ ձախ գործարքների չգնան ու ներկրվող երկաթե նժույգների խմբաքանակը բարեկամ-հարևանի անձնագրերով ձևակերպեն: Առաջարկում են իրենց կարգավիճակ տալ, բիզնեսը լիցենզավորել ու հարկ սահմանել:
Մանրամասները՝ տեսանյութում