Խոշոր մետալուրգիական արտադրությունը պահպանում է Չարենցավանի՝ երբեմնի արդյունաբերական կենտրոնի համբավը:
Խոշոր մետալուրգիական արտադրությունը պահպանում է Չարենցավանի՝ երբեմնի արդյունաբերական կենտրոնի համբավը: 2013-ին վերագործարկված գործարանն աշխատում է տարեկան հարյուր քսան հազար տոննա հաշվարկային հզորությամբ, այսինքն՝ հենց այնքան, որքան նախատեսվել էր մետաղական ամրանների արտադրամասը գործարկելիս:
«Ասկե գրուպի» արտադրանքն օգտագործվում է շինարարության մեջ, երկաթբետոնե կոնստրուկցիաների շինարարության ժամանակ: Որպես հումք՝ օգտագործվում է տեղական մետաղական ջարդոնը: Գործարանը հիմնելիս կարևոր դեր է ունեցել ավստրիական փորձն ու այդ ոլորտում մեծ համբավ ունեցող եվրոպական առաջատար երկրի աջակցությունը՝ հատկապես տեխնիկական հագեցվածության ապահովման, արտադրական սարքավորումներ ձեռք բերելիս:
Մանրամասները՝ տեսանյութում