CPM-Moscow 2016 նորաձևության միջազգային ցուցահանդեսին Հայաստանը ներկայացել է 5900BC ապրանքանիշով:
Փետրվարի 23-26-ը Ռուսաստանի ամենախոշոր ցուցակենտրոններից մեկում սպասում են շուրջ 17 հազար այցելուի, որոնց հիմնական մասը նորաձև հագուստի արտադրության և վաճառքի ոլորտները ներկայացնող մասնագետներ են:
"5900BC" ապրանքանիշն իր հիմքում նույնքան տարիների պատմություն ունի: Երկու տարի առաջ որոշվեց միավորել Հայաստանում գործող մի քանի հագուստ արտադրող ձեռնարկություններ մեկ ապրանքանիշի ներքո, որպեսզի նրանք մշակեն ու ստեղծեն ժամանակակից գնորդների պահանջներին և ճաշակին համապատասխան նորաձև հագուստի համատեղ հավաքածուներ: Արենիում հայտնաբերված 5900 տարեկան՝ աշխարհում ամենահին կանացի շրջազգեստը, ինքնաբերաբար դարձավ նոր բրենդի անվանումը:
Մանրամասները՝ տեսանյութում