Սիրիայի ընդդիմադիր Բարձրագույն բանակցային կոմիտեն հայտարարել է, որ պատրաստ է ընդունել երկշաբաթյա հրադադարը
Սիրիայի ընդդիմադիր Բարձրագույն բանակցային կոմիտեն հայտարարել է, որ պատրաստ է ընդունել երկշաբաթյա հրադադարը: Սիրիացի ընդդիմադիրները վստահ են, որ այդ ժամանակահատվածը հնարավորություն կտա հասկանալ, թե Սիրիայի կառավարությունը որքան լուրջ է ընդունում իր պարտավորությունները: Կրակի դադարեցման համաձայնագիրն ընդունել են նաև քուրդ աշխարհազորայինները, բայց և պահանջել են, որ Թուրքիան նույնպես հետևի որոշմանը:
Մինչդեռ Թուրքիան, որը բարձրաձայն ողջունել է ռազմական գործողությունների դադարեցման մասին որոշումը, չի հաշտվում այն մտքի հետ, որ Սիրիայում հրադադարի հաստատումը չի տարածվելու քրդական ինքնապաշտպանական ուժերի վրա, որոնք՝ ըստ նախագահ Թայիփ Էրդողանի, ոչնչով չեն տարբերվում ահաբեկչական խմբավորումներից:
Մանրամասները՝ տեսանյութում