ՀՀԿ-ՀՅԴ գործակցության նոր փուլը պաշտոնապես հայտարարված է: Քաղաքական երկու թևերի միջև համագործակցության բանակցությունները հասան իրենց տրամաբանական ավարտին:
Հայաստանի երրորդ Հանրապետությունում քաղաքական առաջին կոալիցիան ձևավորվել է 2003-ին՝ խորհրդարանական ընտրություններից հետո: Կոալիցիայի մաս կազմեցին ՀՀԿ, ՀՅԴ եւ ՕԵԿ կուսակցությունները: Կոալիցիոն առաջին համագործակցությունը 3 տարվա կյանք ունեցավ: Այն փլուզվեց 2006-ին, երբ ՕԵԿ-ը դուրս եկավ կոալիցիայից եւ Ազգային Ժողովի ընտրություններից առաջ դարձավ ընդդիմություն:
Երկրորդ կոալիցիան ձևավորվեց 2007-ի խորհրդարանական ընտրություններից հետո: Վարչապետ Սերժ Սարգսյանի գլխավորած կառավարությունում միմյանց հետ աշխատելու պատրաստակամություն հայտնեցին ՀՀԿ-ն ու Գագիկ Ծառուկյանի ղեկավարած «Բարգավաճ Հայաստանը»: Դաշնակցությունը գործընթացին միացավ` ստորագրելով համագործակցության հուշագիրը:
Մանրամասները՝ տեսանյութում