Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության նախաձեռնությամբ և World Vision կազմակերպության աջակցությամբ Սիսիանի ավագ և թիվ 2 հիմնական դպրոցներում բացվում են լաբորատորաներ:
Հայկ Պետրոսյանն արդեն 2 տարի Սիսիանի ավագ դպրոցում գործող ռոբոտաշինության խմբակի սաներից է: Այսուհետև ինժեներական լաբորատորիայի ակտիվիստներից է լինելու: Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության նախաձեռնությամբ և World Vision կազմակերպության աջակցությամբ Սիսիանի ավագ և թիվ 2 հիմնական դպրոցներում բացվում են լաբորատորաներ:
Եռաչափ տպիչը, շաղափային հաստոցը, «Գուգարք» մինի համակարգիչները Հայաստանում արտադրված սարքավորումներ են, որոնց միջոցով Հայկը և նրա ընկերները հնարավորություն կունենան սովորել ծրագրավորում, ստեղծել խաղեր, հավելվածներ, իրենց ձեռքով պատրաստված դետալներով կենդանություն տալ ռոբոտներին:
Մանրամասները՝ տեսանյութում