Բնակարանային ապահովումն այն հիմնական խնդիրներից է, որոնց լուծումն անհրաժեշտ է Սիրիայից տեղահանված և Հայաստանում ապաստանած մեր հայրենակիցների ինտեգրումը հայրենիքում հեշտացնելու համար:
Բնակարանային ապահովումն այն հիմնական խնդիրներից է, որոնց լուծումն անհրաժեշտ է Սիրիայից տեղահանված և Հայաստանում ապաստանած մեր հայրենակիցների ինտեգրումը հայրենիքում հեշտացնելու համար: «Հալեպ» հայրենակցական, բարեսիրական կազմակերպության փոխնախագահը վստահեցնում է՝ խոսք չի կարող լինել ինտեգրման մասին, քանի դեռ սիրիահայերի համար օրակարգային է 4 պատ ունենալու խնդիրը: Այս ուղղությամբ կազմակերպությունն արդեն որոշակի քայլեր ձեռնարկել է՝ սիրիահայերին տրամադրելով շուրջ 20 բնակարան:
Սիրիահայերի՝ հայրենիքում ինտեգրվելու հարցում կարևոր առաքելություն է կատարում նաև «Գալուստ Կյուլպենկյան» հիմնարկությունը: Հայ գաղթականների օժանդակությունը Կյուլպենկյան ընկերության կարևոր առաքելությունն էր դեռ 1920-ական թվականներից՝ Եղեռնին հաջորդած տարիներից, և այսօր էլ ընկերությունը շարունակում է գործունեությունը:
Մանրամասները՝ տեսանյութում